Կարող եք վստահ լինել՝ մենք ձեզնից չենք գողացել, մենք ձեզ չենք խաբել․ Փաշինյանը Ծովինարում է

Armenpress 19:50, 9 Մայիս, 2021

ԾՈՎԻՆԱՐ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Ծովինար համայնքում, հանդիպել բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը բնակիչների հետ հանդիպումը սկսեց հիշատակելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին մոտենում էին բնակիչները և իրենց աջակցությունը հայտնում նրան։

«Պետք է մեր եղբայրների նահատակությանն արժանի լինենք։ Մենք պետք է արժանի ապագա կառուցենք։ Պետք է հասկանանք, թե ի՞նչ տեղի ունեցավ մեզ հետ, որ մենք հաղթանակից հետո պարտությանը առերեսվեցինք։ Մենք պետք է շատ խորը վերլուծություն անենք, բայց մենք պարտավոր ենք մեր երեխաների համար կառուցել զարգացած, խաղաղ, կայուն ապագա»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենց իշխանությունը շատ հարցերում հաջողություն է ունեցել, շատ հարցերում անհաջողություն։

«Երկու բան կա, որում կարող եք վստահ լինել՝ մենք ձեզնից չենք գողացել, մենք ձեզ չենք խաբել»,- եզրափակեց Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am