«Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 20:19, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Ատլետիկո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոու Կամպ» մարզադաշտույմ կայացած խաղում վիճակագրական առավելությունը «Բարսելոնա»-ի օգտին էր 59/41 հարաբերակցությամբ: Ի վերջո երկու թիմերն էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրից հետո «Ատլետիկո»-ն ունի 77, «Բարսելոնա»-ն` 75 միավոր: «Ռեալ»-ը, դեռևս իր հանդիպումը չի անցկացրել և 74 միավոր է հավաքել: «Արքայական ակումբը» մայիսի 9-ին կմրցի «Սևիլիա»-ի դեմ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am