ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին և մյուս երկրներին արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը

Armenpress 13:19, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայանը:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկրներ, այդ թվում և այն երկրներ, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրում, որի նպատակն է պատվաստանյութեր մատակարարեր գլխավորապես աղքատ երկրներին:

Ուրսուլա ֆոն դեր Լայանի խոսքով՝ միայն ավելի մեծ թվով արտադրությունը, արտահանման արգելքների վերացումն ու արդեն իսկ պատվիրված պատվաստանյութերով կիսվելը թույլ կտա արագ պայքար մղել համավարակի դեմ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am