Բեռլինում ծաղկեպսակներ են դրել խորհրդային ռազմական հուշահամալիրում գտնվող «Մայր Հայրենիք» արձանի մոտ

Armenpress 13:11, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի Պանկովի շրջանում գտնվող խորհրդային ռազմական հուշահամալիրում մայիսի 8-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակների տեղադրման հանդիսավոր արարողություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, արարողությանը մասնակցել են Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը, նրա գործընկեր դեսպանները ԱՊՀ երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից:

Ծաղկեպսակներ են դրվել նաև Բեռլին-Պանկով շրջանի վարչակազմից, «Ձախեր» կուսակցությունից, «Զինվորական թաղումների խնամքի Գերմանիայի ժողովրդական միություն» կազմակերպությունից:

Նրանք ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի կենտրոնում գտնվող «Մայր Հայրենիք» արձանի մոտ: Ծաղիկներ են բերել նաև Բեռլինի բնակիչները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am