Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը

Armenpress 12:59, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի-8 մասնավոր ուղղաթիռը կորել է Կամչատկայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Արտակարգ ծառայություններից հայտնել են, որ ուղղաթիռում գտնվում է միայն երկու հոգուց բաղկացած անձնակազմը:

Աղբյուրի խոսքով՝ ուղղաթիռը կոմերցիոն թռիչք է իրականացնելիս եղել։

«Սահմանված ժամին նա կապի դուրս չի եկել։ Օդանավում երկու մարդ կա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այն երթուղով, որով այն պետք է թռիչք իրականացներ, որոնումներ են կազմակերպվել։ Ուղղաթիռի հետ կապը բացակայում է Մոսկվայի ժամանակով ժամը 09:45-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am