«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մայիսի 9-ն ընդմիշտ եռատոն կմնա

Armenpress 11:01, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայիսի 9-ը երեք տասնամյակ եղել է ու ապագայում էլ լինելու է հայ ժողովրդի եռատոնը: Այս օրը մեր ժողովրդի պատմության մեջ բեկումնային է եղել երկու անգամ՝ 1945 եւ1993 թվականներին: Մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին հայ ժողովրդի ընտրյալներն ու իրենց կողքին կռվող բարեկամ ժողովուրդների զավակները հերթական՝ պատմական հաղթանակն ավելացրին: Այն բեկումնային եղավ Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարում: Այդ օրը բեկեց առաջին արցախյան ազատամարտի  ընթացքը, երբ Շուշիով սկսվեց ազատագրվել Ադրբեջանի կողմից գրավված Արցախի բուն տարածքների գրեթե 30 տոկոսը՝  հետագայում էլ ձեւավորելով անվտանգության գոտին: Այսօր Շուշիի հաղթանակի արդյունքը՝ Արցախն ապրում է ազատ, Մայիսի 9-ին ձեւավորված Արցախի պաշտպանության բանակը կա ու շարունակելու է մնալ՝ ապահովելով արցախցու եւ Արցախի Հանրապետության պետականության անվտանգությունը»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am