Բաքվում շտապ օգնության բժիշկները գործադուլ են հայտարարել խոստացված աշխատավարձները չվճարելու համար

Armenpress 20:55, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում մայիսի 7-ին շտապ օգնության մի խումբ բժիշկներ գործադուլ են հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրանք բողոքում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին մասնակցելու համար իշխանությունների խոստացված 4-ապատիկի չափով աշխատավարձը չվճարելու համար: Նրանք պնդում են, որ չեն ստանում խոստացված հավելավճարը այս տարվա հունվարից: Բացի այդ, բուժաշխատողները բողոքում են վիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ռեանիմատոլոգները, որոնց 3 ամիս աշխատավարձ չեն վճարում, նույնպես մտադիր են բողոքի ակցիա անցկացնել: Հաղորդվում է, որ նրանք ստորագրահավաք են նախաձեռնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am