Դավաճանության վերաբերյալ մեկ քրգործ արդեն ուղարկվել է դատարան. գլխավոր դատախազ

Armenpress 13:56, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի ընթացքում դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Անդրադառնալով հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով կա՞ն անձինք, որ անցնում են քրեական գործերով՝ գլխավոր դատախազն ասաց, որ անցնում է նախկին զինծառայող: «Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել, ուղարկվել է դատարան»,-ասաց Դավթյանը: 

Նա ճիշտ չհամարեց հրապարակել այն գործերը, որոնք դեռ նախաքննության փուլում են: Դավթյանը դեռ վաղ համարեց, որ ամեն նման կոնկրետ դեպքը գնահատի պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցությամբ: «Արդեն քննվում է շուրջ 1650 քրեական գործ: Յուրաքանչյուր քրգործի կամ դրանց հիմնական հատվածի քննության արդյունքներով, երբ կունենանք իրավական գնահատականներ, կանդրադառնանք նաև դրանց ազդեցությանը՝ պատերազմի ելքի վրա»,-ասաց գլխավոր դատախազը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am