Ռիո-դե-Ժանեյրոյի մետրոպոլիտենում հրաձգության հետևանքով զոհվել է 23 մարդ

Armenpress 20:06, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո-դե-Ժանեյրոյի մետրոպոլիտենում հրաձգության հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ սպա և 22 կասկածյալ, վիրավորում է ստացել գնացքի երկու ուղևոր և ոստիկանության երկու աշխատակից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է G1 պորտալը: 

«Ռիո-դե-Ժանեյրոյի քաղաքացիական ոստիկանության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերացիայի ընթացքում քաղաքի հյուսիսում գտնվող մետրոպոլիտենի կայարանում զոհվել է 23 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am