ՄիԳ-31-ը ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռին ուղեկցել Է Չուկոտյան ծովի ջրատարածքի երկնքում

Armenpress 10:41, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղօվկիանոսյան նավատորմի հակաօդային պաշտպանության հերթապահների կազմից ՄիԳ-31 կործանիչը մայիսի 6-ին օդ Է բարձրացել ՌԴ-ի պետական սահմանների խախտում թույլ չտալու եւ Չուկոտյան ծովի ջրատարածքի երկնքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախույզ ինքնաթիռին ուղեկցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը:

Ռուսաստանի Դաշնության պետական սահմաններից օտարերկրյա ռազմական ինքնաթիռի շրջադարձումից հետո ռուսաստանյան կործանիչը բարեհաջող վերադարձել Է բազավորման օդակայան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների խախտում թույլ չի տրվել, նշվում Է հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսաստանյան կործանիչի թռիչքը կատարվել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am