Փաշինյանը ներկայացրեց 2 տարվա ընթացքում բանակում իրականացված համալրումները

Armenpress 17:44, 5 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2018-2020թթ. ընթացքում Զինված ուժերում իրականացված համալրումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանին:

«2018-2020թթ. ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը` 5,9 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները` 55 անգամ, քառաթև, հավաքովի գետնատնակները` 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակներ` 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր` 1,3 անգամ, հրաձագային զենքեր, մերձամարտի միջոցներ` 1,8 անգամ, հրետանային միջոցներ` 7,3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ` 3,5 անգամ, տեսադիտարկման սարքեր` 2 անգամ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայոց բանակում իրականացված բարեփոխումներն Ադրբեջանին ստիպել են սկսել պատերազմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am