Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը կայցելի Մոսկվա

Armenpress 15:01, 5 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:

«Զարգանում են միջխորհրդարանական կապերը (Ռուսաստանի և Հայաստանի): Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,- ասված է հայտարարությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am