Ֆուտզալի բարձրագույն խմբի փլեյ-օֆի եզրափակիչում կմրցեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»

Armenpress 11:08, 5 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆ փուլի կիսաեզրափակիչների երկրորդ հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լուսառատին» 13։4 հաշվով: Գործող չեմպիոն «Լեոն» 5։1 հաշվով առավելության հասավ ՀՊՏՀ-ի նկատմամբ:

 Այսպիսով՝ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությունը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»։Հաղթող կհռչակվի եզրափակչում 2 հաղթանակ տարած թիմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am