«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

Armenpress 09:20, 5 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա զինվորականի պարտաճանաչությամբ նույնությամբ կրկնում է պաշտոնական Անկարայի ժխտողական դիրքրոշումը ներկայացնող նույն տեքստը: Աքարը փորձում է խմբագրել սեփական երկրի որոշումները, որոնք կայացվել են Հայոց ցեղասպանության հարցում, քանզի բոլորին հայտնի փաստ է, որ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը... Մինչ Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարը սպառնում է  ԱՄՆ-ին, ամերիկացի մի խումբ դեմոկրատ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով ԱՄՆ-ին առաջարկում են Թուրքիայի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե Անկարան քայլեր չձեռնարկի վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը շտկելու համար»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am