Հնդկաստան է առաքվել Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Armenpress 16:56, 1 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը մայիսի 1-ին ձեռք է բերել  կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Sputnik V-ն երրորդ պատվաստանյութն է, որն օգտագործվելու Է Հնդկաստանի տարածքում: Մինչ այդ Հնդկաստանում պատվաստվել են երկու պատվաստանյութով՝ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած Covishield-ով և հնդկական Bharat Biotech ֆիրմայի Covaxin-ով:

Ավելի վաղ Մոսկվայում Հնդկաստանի դեսպանը տեղեկացրել էր, որ մայիսի սկզբից Հնդկաստան է առաքվելու Sputnik V պատվաստանյութի 150-200 հազար դոզա, մինչև ամսվա վերջ՝  գրեթե 3 մլն, իսկ հունիսին՝ 5 մլն դոզա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am