Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1147 մարդ

Armenpress 14:31, 1 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանում մայիսի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1147 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 311 հազար 457  է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 690 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 291 հազար 457  մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 4130:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am