Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում կկայանա «Ֆրանսիական երաժշտական խաչմերուկ» համերգը

Armenpress 12:26, 28 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի «Ֆրանսիական երաժշտության խաչմերուկ» խորագրով համերգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)։

Կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Ժան Բատիստ Լյուլլի, Պիեռ Բոնեի և այլոց գործերը։

«Ֆրանկոֆոնիա» եզրույթը շրջանառությամ մեջ է մտցվել 1880 թվականին ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ եզրույթը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: «Ֆրանկոֆոնիա» բառն առաջացել է «ֆրանսերեն» բառից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am