Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

Armenpress 21:11, 27 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի անդամները 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի ղեկավար են ընտրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուճավային։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ պաշտոնի համար միակ թեկնածուն հենց Կուճավան էր, որը ստացել է իր կուսակիցների, ինչպես նաև որոշ ընդդիմադիրների աջակցությունը։

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Ես վստահ եմ, որ այսօր Վրաստանի խորհրդարանի համար նոր փուլ է սկսվում։ Ունենք բազմակուսակցական  խորհրդարան ու նրանց ձայնը լսելի է լինելու։ Խոստանում եմ պահպանել հավասարակշռությունն ու դեմոկրատական գործընթացները` ձեր աջակցությամբ»,- ասել է Կուճավան։

Կուճավան պատգամավոր է դարձել 2016-ին, 2020-ին վերընտրվել է։

Ապրիլի 24-ին Արչիլ Թալակվաձեն Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am