«Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով

Armenpress 19:51, 27 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում դարձել է 11 գոլի և նույնքան էլ գոլային փոխանցման հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am