Լիտվայի ԱԳ նախարարը երկրորդեց գերիներին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Armenpress 14:05, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը երկրորդեց Եվրոպական միության այն դիրքորոշումը, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո գերեվարված բոլոր անձինք պետք է վերադարձվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լանդսբերգիսը նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից, որ բոլոր պատանդները, բոլոր գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք որևէ փոխվստահությանն ուղղված գործունեություն: Ես, իհարկե, կարող եմ միայն երկրորդել Եվրոպական միության դիրքորոշումը»,- ասաց նախարարը:

Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am