Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր

Armenpress 14:55, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը կայուն է և հանգիստ:

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կապված հունիսին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am