Առանց ճանաչման չկա հաշտեցում. Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլեր

Armenpress 14:43, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր 20-րդ դարի առաջին սիստեմատիկորեն ծրագրավորված ցեղասպանության տարելիցն է, 106 տարի առաջ 1.5 մլն հայեր և այլ քրիստոնյա փոքրամասնություններ դաժանորեն սպանվեցին և տեղահանվեցին իրենց հայրենիքներից: Մինչ օրս Թուրքիան անկեղծորեն չի խոստովանել սեփական, մեր ընդհանուր պատմության մութ էջերը»,- նշել է պատգամավորը:

Վայլերը հիշեցրել է, որ Բունդեսթագն արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը: «Կոչ եմ անում Թուրքիայի կառավարությանն ընդունել անցյալը: Առանց ճանաչման չկա հաշտեցում»,- ասել է նա:

Պատգամավորը գրառմանը կից հրապարակել է 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում արված լուսանկարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am