Սպիտակ տունը հաղորդագրություն է հրապարակել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ

Armenpress 22:44, 23 Ապրիլ, 2021

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում ամերկյան կողմը փոխացել է երկկողմ կառուցողական մթնոլորտում հարաբերությունները համագործակցության այլ ոլորտներով համալրելու և արդյունավետ կերպով անհամաձայնությունները կառավարելու իր հետաքրքրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը, երկու նախագահները համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվելու է երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am