Ռևանշիստական տրամադրությունները կարող են տարածաշրջանը պատերազմի հասցնել, Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Armenpress 19:27, 22 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին: Ամենշաբաթյա ճեպազրույցում նա նշել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ռևանշիստական տրամադրություններից և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կրկին կարող է տարածաշրջանը պատերազմի եզրին հասցնել:

«Հորդորում ենք պահպանել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` հիշեցնելով, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը ևս տեղավորվում է այդ պայմանավորվածությունների տրամաբանության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am