«Երևանյան բեսթսելեր». «Ով է ապրում տնակում». Ամենապահանջված մանկականը. մարտ, 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Փոքրիկ ընթերցողներն այս գրքից կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Երրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է շատ ժողովուրդների մոտ: Ունի իր նմանակները ռուսական, ուկրաինական բանահյուսություններում, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
«Շունն ու կատուն» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Հովհաննես Թումանյանի այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Հինգերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Վեցերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Յոթերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Սթիվեն Իսերլիսի «Ինչու էր Բեթհովենը բարկանում: Նաև հետաքրքրաշարժ այլ պատմություններ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու մասին» գիրքը ութերորդ տեղում է: Անվանի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի պատումներում ընդգրկված են իր սիրելի վեց կոմպոզիտորները` հանճարեղ Բախը, Մոցարտը՝ իր սրընթաց, թավշյա մեղեդիներով, Բրամսը՝ իր փոթորկոտ երաժշտությամբ, «խենթ» Շումանը, արտասովոր Ստրավինսկին և, իհարկե, «խրոխտ», բայց նուրբ ներաշխարհով Բեթհովենը: Գրքում կոմպոզիտորները կենդանություն են առնում, «զրուցում» փոքրիկների հետ, որի արդյունքում երեխաների մեջ ցանկություն է առաջանում լսելու նրանց հանճարեղ ստեղծագործությունները` տրվելով դասական երաժշտության մոգականությանը։
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» իններորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Տասներորդ հորիզոնականում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»: Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստեք «Հիսպանյոլան» ու համարձակ նավարկեք դեպի Գանձերի կղզին… Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի՞ է վստահել անձնակազմին: Ի՞նչ է թաքցնում կղզին:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +3Ջ. Ք. Ռոուլինգ
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Զանգակ 72 6 -4Սթիվեն Իսերլիս
«Ինչու էր Բեթհովենը բարկանում: Նաև հետաքրքրաշարժ այլ պատմություններ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու մասին»
Զանգակ 54 9 -2Ջ. Ք. Ռոուլինգ
«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»
Զանգակ 48 10 *Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն
«Գանձերի կղզին»
Անտարես 28- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024