Բասկետբոլի կանանց առաջնության բրոնզե մեդալակիրը «Հատիսն» է

Armenpress 14:14, 20 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում 3-րդ տեղը գրավեց «Հատիս» ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: 3-րդ տեղի համար պայքարում «Հատիսը» 64-44 հաշվով առավելության հասավ «Էրեբունիի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մանե Շահինյանը («Հատիս»), ով վաստակեց 21 միավոր: Հիշեցնենք, որ բասկետբոլի VBET Հայաստանի կանանց 2020-2021 թթ. առաջնության եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:15-ին: Մուտքն ազատ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am