ԱԱԾ-ն հերքում է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրը

Armenpress 11:56, 18 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրերը, որ բերման է ենթարկել, հարցաքննել ու այնուհետև ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին։

«Արմենպրես»-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից փորձեց ճշտել՝ համապապատասխանո՞ւմ են արդյոք այդ լուրերն իրականությանը, որտեղից հարցին ի պատասխան նշեցին, որ տարածված այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և հորդորեցին զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am