Պատմության հետագծով  

Armenpress 10:40, 17 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1932 թ. ապրիլի 17-ին ծնվել է Կարեն Դեմիրճյանը՝ հայ քաղաքական եւ պետական գործիչ, 1974-1988 թթ. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (սպանվել է 1999 թ.): Դեմիրճյանի ղեկավարության տարիներին հանրապետությունում շահագործման են հանձնվել Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» եւ սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երեւանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, հայկական ատոմակայանը, մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սեւան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» եւ այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս, Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Սեւան-Մարտունի երկաթուղային մայրուղիները եւ այլ շինություններ։

-1897 թ. ապրիլի 17-ին Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները:

-1922 թ. ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաներին ծովում խեղդել, եւ «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրին:

-1839 թ. ապրիլի 17-ին Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո ստեղծվեց Գվատեմալան:

-1856 թ. ապրիլի 17-ին Քվեբեկ քաղաքը հռչակվեց Կանադայի մայրաքաղաք:

Մ. Ա.  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am