Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարան

Armenpress 16:40, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է երկու նոր արգելոց-թանգարան ստեղծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Առաջիկայում «Դվին մայրաքաղաք» և «Դաշտադեմ ամրոց» արգելոց-թանգարանները կհամալրեն նախարարության ենթակայությամբ գործող Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի ծառայության պահպանության ՊՈԱԿ-ի ներքո գործող 13 արգելոց-թանգարանի շարքը: Կարծում եմ՝ նոր արգելոց-թանգարանների ստեղծումը կնպաստի նոր զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, կառավարման համակարգերի համալրմանը և հետագա զարգացմանը»,-նշեց Մարաբյանը:

Նրա հավաստիացմամբ՝ մշակութային հուշարձանների պահպանության գործում շատ կարևոր է համայնքների ներգրավման քաղաքականությունը: Մարաբյանը հիշեցրոց, որ դեռ նախորդ տարի իրականացրել են իրազեկման աշխատանքներ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների համապատասխան ներկայացուցիչների հետ: «Հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի ներգրավումը: Պատմամշակութային արգելոց-թանգարանների ծառայության ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 12-ին Հայաստանի տասը մարզում և Երևանում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանի մաքրման աշխատանքները: Աշխատանքներին նաև դպրոցականներն են մասնակցում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am