Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած տղամարդուն

Armenpress 14:59, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդը, որն ապրիլի 16-ին Թբիլիսիում ավազակային հարձակում Է գործել Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա եւ պատանդներ պահել, ձերբակալված Է: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հարձակվողը ձերբակալված Է: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդները գտնվում են անվտանգ վայրում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am