Զինված տղամարդն ԱՄՆ-ում հրաձգություն Է սարքել FedEx-ի օբյեկտի վրա եւ իր կյանքին վերջ տվել

Armenpress 11:15, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված տղամարդն ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում (Ինդիանայի նահանգ) հրաձգություն Է սարքել FedEx ընկերության օբյեկտի վրա, որից հետո փակել Է կյանքի հետ իր հաշիվները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը: Ինդիանապոլիսի ոստիկանության տվյալներով՝ մի քանի հոգի հրաձգային վերքեր են ստացել: Առայժմ պարզ չԷ, թե զոհերի շրջանում կան արդյոք զոհվածներ:

Տեղական WISH-TV-ի տվյալներով, չհաստատված տվյալներ են ստացվել հինգ մարդու զոհվելու վերաբերյալ: Ինդիանապոլիսի ոստիկանությունը դեպքի վայր Է ժամանել, երբ հարձակվողը դեռ ողջ Է եղել: Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հավաստիացրել Է, որ հասարակայնության համար վտանգ այլեւս չկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am