Սևակ Ամրոյանը ներկայացրել է «Իմ երազում» երգի տեսահոլովակը

Armenpress 10:25, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Սևակ Ամրոյանը երկրպագուների դատին է հանձնել «Իմ երազում» երգի հոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Մանուկյանին ոգեշնչել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի բառերը Կոմիտասինն են, երաժշտությունը գրել է Սևակ Ամրոյանը, գործիքավորել է Գարիկ Գևորգին:

Սևակ Ամրոյանը «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում: 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am