Պետք է նպաստենք հայ-վրացական բիզնեսի համատեղ ծրագրերի իրականացմանը. Զուրաբիշվիլի

Armenpress 19:05, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում տեղի ունեցած բանակցություններին քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, մշակութային նախագծերի հզորացման և իրականացման վերաբերյալ հարցեր:

«Հպարտ ենք նրանով, որ Վրաստանի հայկական ծագումով քաղաքացիներն օգտվում են այս երկրում բոլոր հնարավորություններից, որպեսզի պահպանեն նախնիների լեզուն և մշակույթը: Միևնույն ժամանակ ավելին պետք է արվի պետության կողմից, որպեսզի պետական լեզուն լիարժեք տիրապետեն և լիարժեք ինտեգրվեն երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման մեջ:

Ուրախ եմ, որ այս այցով մենք քննարկեցինք նաև որոշ նախաձեռնություններ, որ կարող է ընդունելի լինեն մեր մակարդակում, թե ինչպես նպաստենք մեր բիզնես դերակատարներին, որպեսզի կոնկրետ նախագծերի վրա սկսեն համատեղ աշխատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զուրաբիշվիլին՝ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության ընթացքում:

Նրա խոսքով՝ պետք է շահագրգռել ներդրողներին համատեղ ծրագրերի իրականացման համար, քանի որ այդ ձևաչափը կարող է առավել հրապուրիչ լինել: «Այս քննարկումները կշարունակվեն և կոնկրետ կլուծումներ կգտնենք»,- ասաց նա:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am