Կառավարությունը ցանկանում է էականորեն մեծացնել պետական գույքի վաճառքի տեմպերը

Armenpress 13:16, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը խնդիր է դրել էականորեն մեծացնել պետական գույքի վաճառքի տեմպերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2020 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են շուրջ 1,3 մլրդ դրամ: Այս տարի մենք խնդիր ենք դրել էականորեն մեծացնել պետական գույքի վաճառքի տեմպերը, նաև գործընթացի որակը, հասանելիությունը, հասարակության համար տեսանելիությունը»,- ասաց նախարարը:

Պապիկյանը նշեց, որ պետգույքի օտարումից ստացված շուրջ 1,3 մլրդ դրամից պետական բյուջե է փոխանցվել 930 մլն դրամ, իսկ մնացածը փոխանցվել է համայնքային բյուջեներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am