ՀԱԷԿ-ում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են. Պապիկյան

Armenpress 12:51, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմային էլեկտրակայանում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2020 թ. վերջնականացվել և 2021 թ. հաստատվել է «Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը» մինչև 2040 թ.: Այս ծրագրով նախատեսվում է նաև 2026 թ. հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում: ՀԱԷԿ-ում շինարարությունը շարունակվելու է, վերազինումը շարունակվելու է»,- ասաց Պապիկյանը:

Հայկական ատոմային էլեկտրակայանը, որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով, 141 օրով կկանգնի մայիսի 15-ից. 2021-ին վերանորոգման աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը պետք է նոր լիցենզիա ստանա կարգավորող մարմնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am