«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են

Armenpress 08:48, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակչի պատասխան խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվեց Դորտմունդի «Բորուսիա»-ին և առավելության հասավ 1:2 հաշվով: «Քաղաքայինների» կազմում աչքի ընկան Ռիյադ Մահրեզը և Ֆիլ Ֆոդենը: Դորտմունդյան ակումբի միակ գոլը խփեց Ջուդ Բելինգհեմը:

Օրվա մյուս խաղում` «Լիվերպուլ»-«Ռեալ», դարպասի գրավում չարձանագրվեց:  Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Ռեալ»-ը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկան «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն: Նախօրեին ՉԼ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել էին նաև «Չելսի»-ն  և ՊՍԺ-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am