Բայդենի և Պուտինի հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել. Սպիտակ տուն

Armenpress 21:59, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

«Նախագահ Բայդենի մոտ երեկ կառուցողական հեռախոսազրույց է ստացվել Վլադիմիր Պուտինի հետ»,- նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am