ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչներն այցելել էին Արարատի մարզ

Armenpress 20:24, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել են «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ»  ծրագրի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները հանրակրթական դպրոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ-ն վերապատրաստման դասընթացներ է անցկացնելու ՀՀ բոլոր մարզերում ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր մարզի ծրագրում ընդգրկվել է քսանական դպրոց: Ծրագրին մասնակցած դպրոցները ՀՖՖ կողմից ստանում են ֆուտբոլային մարզագույք, իսկ ուսուցիչները՝ ՀՖՖ/ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի առաջնորդների հավաստագրեր: Ծրագրի մեկնարկն Արարատի մարզի Շահումյան համայնքում էր: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am