«Փյունիկ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վան»-ին

Armenpress 16:36, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ փուլը մեկնարկեց «Վան»-«Փյունիկ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում «Վան»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ Դեու Դոսան: «Փյունիկ»-ն օգտվեց առավելությունից և 32-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալիկ Առաքելյանը: Հայաստանի բազմակի չեմպիոնին հաջողվեց երկրորդ կեսում խփել ևս երկու գնդակ: 82-րդ րոպեին աչքի ընկավ Հիգոր Լեյտեն, իսկ 84-րդ րոպեին` Խոսե Կարաբալոն: «Վան»-«Փյունիկ»` 0:3:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Ուրարտու», «Արարատ»-«Նոա» և «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» հանդիպումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am