Վարդենիսի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով և կշարունակի գործել

Armenpress 13:11, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս քաղաքի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով և բարձր մակարդակով կշարունակի գործել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Վարդենիսի հիվանդանոցի հետ կապված՝ կայացվել է որոշում, և այդ հիվանդանոցը կշարունակի գոյություն ունենալ, զարգանալ, քաղաքացիական հիվանդանոց կլինի, կհագեցվի նոր տեխնիկայով, կնորոգենք, և ամենաբարձր մակարդակով այդ հիվանդանոցը կշարունակի գործել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ քաղաքացիական հիվանդանոցները հատկապես մեծ և արդյունավետ աշխատանք են իրականացրել ռազմական դրության ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am