Մահացել է հայտնի ռեժիսոր Ռիչարդ Ռաշը

Armenpress 19:02, 13 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, The Stunt Man ֆիլմի համար երկու անգամ «Օսկար»-ի նոմինացված Ռիչարդ Ռաշը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Variety պարբերականը:   

Ռաշն «Օսկար»-ի է նոմինացվել 1981 թվականին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Ինչպես նշում է պարբերականը, Ռաշի կինը հայտնել է, որ ռեժիսորը վաղուց ունեցել է խնդիրներ առողջության հետ: Նա մահացել է սեփական տանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am