ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Ուկրաինան վերածում են «վառոդի տակառի». Ռյաբկով

Armenpress 14:17, 13 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները գիտակցաբար Ուկրաինան դարձնում են «վառոդի տակառ»՝ մեծացնելով ռազմական օգնությունը Կիեւին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

«Մատակարարումներ կատարվել են, դրանք շարունակվում են: Այդ օգնության ծավալները մեծանում են: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները գիտակցաբար Ուկրաինան վերածում են «վառոդի տակառի»,-ասել Է նա լրագրողներին: Նա նշել Է, որ տարիներ շարունակ Ուկրաինայի տարածքում «վարժական միջոցառումներ են ընթանում խորհրդականների, հահանգիչների մասնակցությամբ, որոնք տասնյակներով եւ հարյուրներով աշխատում են տարբեր զինափորձարաններում՝ անմիջական եւ բացասական վերաբերմունք ունենալով Ռուսաստանիի անվտանգության նկատմամբ»: Հետխորհրդային տարածքում ծավալվում Է կենսալաբորատորիաների ցանց, հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am