ԵԽ պատգամավորը կոչ է անում Եվրոպային կոտրել լռությունը Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հարցում

Armenpress 13:30, 13 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված սյունակում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որն օրերս այցելել էր Հայաստան:

Նա ընդգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով 2020 թվականի պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցավ: Միաժամանակ, նա ընթերցողների ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վրա՝ նշելով, որ ադրբեջանական կողմի այդպիսի անմարդկային շանտաժը չպետք է երկար շարունակվի, և Եվրոպան պետք է ցույց տա, որ ամբողջովին չի կորցրել իր սկզբունքները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am