Վահագն Ալեքսանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Armenpress 10:24, 13 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երդման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 13-ին գումարված քառօրյա նիստի մեկնարկին:

Վահագն Ալեքսանյանը լրացրեց պատգամավորի մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանի թափուր մնացած տեղը:

Պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am