Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 359 մարդ

Armenpress 19:53, 12 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանում ապրիլի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 288 հազար 755 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 526 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 277 հազար 829 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 3883:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am