Փարիզում անհայտ անձը կրակ է բացել հիվանդանոցի մոտ

Armenpress 19:10, 12 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փարիզի մասնավոր հիվանդանոցներից մեկի դիմաց անհայտ անձը կրակել է երկու անձի ուղղությամբ, ինչից հետո մոտոցիկլետով փախուստի է դիմել: Հարձակման հետևանքով մի տղամարդ է մահացել, հիվանդանոցի անվտանգության աշխատակցուհին վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու հարձակումն իրականացրած անձի ինքնությունն ու դրա դրդապատճառները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am