«Միլան»-ն արտագնա խաղում հաղթեց «Պարմա»-ին

Armenpress 22:28, 10 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Միլան»-ն արտագնա խաղում մրցեց «Պարմա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  առաջին խաղակեսի մեկնարկում և վերջին րոպեին «Միլան»-ն գրավեց մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Անտե Ռեբիչը և Ֆրանկ Կասիեն: Ռաֆայել Լեաոն խաղի լրացուցիչ ժամանակում խփեց նաև «Միլան»-ի երրորդ գնդակը: «Պարմա»-ից միակ գնդակը խփեց Ռիկարդո Զալիլոն: «Պարմա»-«Միլան»` 1:3:

Այս տուրից հետո «Միլան»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 63 միավոր: Առաջատար «Ինտեր»-ն ունի 71 միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am