Մահացել է ամերիկացի ռեփեր DMX-ը

Armenpress 20:54, 9 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ռեփեր DMX-ը մահացել է 50 տարեկանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները:

Ավելի վաղ ռեփերը հայտնվել էր հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ արևմտյան լրատվամիջոցների, պատճառը սրտի կաթվածն էր, որն էլ առաջացել էր թմրամիջոցների գերդոզավորումից:

Ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և դերասան DMX-ը սկսել է ռեփ կարդալ 1990-ականների սկզբին և թողարկել է իր առաջին «It's Dark and Hell Is Hot»ը ալբոմը  ՝ վաճառելով 251 000 օրինակ թողարկման առաջին իսկ շաբաթվա ընթացքում: 1999 թվականին նա թողարկել է ամենավաճառվող ալբոմը …And Then There Was X: Նրա 2008 թվականի «X Gon' Give It to Ya» սինգլը եղել է ամենահայտնիներից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am