Թուրքիան Ռուսաստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմանավերի Սեւ ծովով անցնելու մասին

Armenpress 20:46, 9 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Մոնտրյոյի կոնվենցիայի մասնակիցներին ծանուցում է ուղարկել Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով և հակառակ ուղղությամբ ԱՄՆ ռազմանավերի անցնելու մասին։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայում ՌԴ դեսպանատնից:

«Թուրքիան կոնվենցիային համապատասխան դրա մասնակիցներին ծանուցում է ուղարկել Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով և հակառակ ուղղությամբ ռազմանավերի անցնելու մասին», - ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան, որի մասնակիցն է նաև Ռուսաստանը, վերականգնվել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների վրա: Այն ընդունվել է սեւծովյան նեղուցների ռեժիմի մասին խորհրդաժողովում, որն անցկացվել է 1936 թվականի հունիսի 22 - ից հուլիսի 21-ը Մոնտրյո քաղաքում (Շվեյցարիա):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am