Մերկելը կողմ է կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում խստացված լոքդաուն հայտարարելուն

Armenpress 19:15, 7 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել երկրում խիստ պայմաններով լոքդաուն հայտարարելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Ուլրիկե Դեմերը:

Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի տարածման երրորդ ալիքը: Երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2.9 մլնի: Մահացել է 77 հազար 401 մարդ: Կարճաժամկետ համընդհանուր լոքդաուն հայտարարելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել էին Գերմանիայի տարբեր երկրամասերի ղեկավարներ:

Ուլրիկե Դեմերը հայտնել է, որ կառավարությունը ևս անհրաժեշտություն է տեսնում երկրում համընդհանուր լոքդաուն հայտարարել: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում հնարավոր է նման խստացված միջոցառումների կիրառման քննարկումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am